ԵՄ-ն կրկին պաշտպանեց ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i80947-ԵՄ_ն_կրկին_պաշտպանեց_ՀԳՀԾ_ն
ԵՄ խոսնակը երեքշաբթի օրն ընդգծեց, որս միությունը կշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին ու դրա գործադրմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 03:57 Asia/Tehran
  • ԵՄ-ն կրկին պաշտպանեց ՀԳՀԾ-ն

ԵՄ խոսնակը երեքշաբթի օրն ընդգծեց, որս միությունը կշարունակի աջակցել ՀԳՀԾ-ին ու դրա գործադրմանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Քեթրին Ռեյն ընդգծեց, Իրանի ու 5+1 խմբի միջուկային համաձայնությունը պիտի պահպանվի:

ԵՄ խոսնակը նաև նշեց. «Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները հունվարի 11-ին, Բրյուսելում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ զրուցելու են ՀԳՀԾ-ի շուրջ»:

Բրիտանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն վավերական համաձայնություն է ու պիտի պահպանվի:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը երեքշաբթի օրն այդ երկրի Համայնքների պալատում ասել է. «ՀԳՀԾ-ն կամ Իրանի միջուկային համաձայնությունը դիվանագիտական լուրջ նվաճման ապացույց է ու պիտի պահպանել այդ համաձայնությունը»:

Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակ ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է կոչել ու պահանջել է դրա չեղարկումը: Աշխարհը դեմ է ԱՄՆ-ի նախագահի նման թշնամական քայլին: