Պակիստանը դադարեցրել է ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը َԱՄՆ հետ
Հունվար 10, 2018 12:20 Asia/Tehran
Պակիստանը դադարեցրել է ռազմական հետախուզության ոլորտում ունեցած համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է այդ երկրի ռազմական նախարար Հյուրամ Դասթըղիր-Խանը:
Ինչպես հայտնում է 92 News հեռուստակայանը, նախաար Դասթըղիր-Խանը հայտարարել է, որ դադարեցվել է նաեւ պակիստանյան ռազմական գերատեսչության գործակցությունը ԱՄՆ հետ: Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրերս կարգադրել էր դադարեցնել Պակիստանին հատկացվող ռազմական օգնությունը: Պակիստանն էլ հայտարարել էր, որ չնայած ծախսվող միլիարդավոր դոլարներին Աֆղանստանում Միացյալ Նահանգներն ակնհայտ պարտություն է կրում:
hraparak.am/
Պիտակ