Պակիստանը դադարեցրել է ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը َԱՄՆ հետ
https://parstoday.ir/hy/news/world-i81011-Պակիստանը_դադարեցրել_է_ռազմական_հետախուզության_ոլորտում_համագործակցությունը_َԱՄՆ_հետ
Պակիստանը դադարեցրել է ռազմական հետախուզության ոլորտում ունեցած համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է այդ երկրի ռազմական նախարար Հյուրամ Դասթըղիր-Խանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 12:20 Asia/Tehran
  • Պակիստանը դադարեցրել է ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը َԱՄՆ հետ

Պակիստանը դադարեցրել է ռազմական հետախուզության ոլորտում ունեցած համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է այդ երկրի ռազմական նախարար Հյուրամ Դասթըղիր-Խանը:

Ինչպես հայտնում է 92 News հեռուստակայանը, նախաար Դասթըղիր-Խանը հայտարարել է, որ դադարեցվել է նաեւ պակիստանյան ռազմական գերատեսչության գործակցությունը ԱՄՆ հետ: Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրերս կարգադրել էր դադարեցնել Պակիստանին հատկացվող ռազմական օգնությունը: Պակիստանն էլ հայտարարել էր, որ չնայած ծախսվող միլիարդավոր դոլարներին Աֆղանստանում Միացյալ Նահանգներն ակնհայտ պարտություն է կրում:

hraparak.am/