Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i81017-Կարմիր_խաչի_ներկայացուցիչները_հանդիպել_են_Ադրբեջանում_պահվող_հայ_գերիների_հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են անձանց հետ, որոնք ղարաբաղյան հակամարտության հետևանքով պահվում են հակամարտության կողմերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 13:09 Asia/Tehran
  • Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են անձանց հետ, որոնք ղարաբաղյան հակամարտության հետևանքով պահվում են հակամարտության կողմերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության լրատվության պատասխանատուն հայտնել է, որ անցած ամիս իրենք այցելել են ադրբեջանական կողմում պահվող անձանց: Նրանք մոնիթորինգի են ենթարկել պայմանները, որոնցում պահվում են այդ անձինք, ինչպես նաև ապահովում են նրանց կապը հարազատների հետ:

Ներկայումս Ադրբեջանում պահվում է երկու գերի՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեր Կարապետյանը, որոնց Բաքուն դիվերսանտ է որակել:

Մինչդեռ Զավեր Կարապետյանը, ըստ հայկական կողմի տվյալների, քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։ Իսկ Արսեն Բաղդասարյանն արդեն իսկ Ադրբեջանում դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

operativ.am