Ադրբեջանին դրոններ վաճառած ընկերության ներկայացուցիչները Նեթանյահուի հետ Հնդկաստան կմեկնեն
https://parstoday.ir/hy/news/world-i81081-Ադրբեջանին_դրոններ_վաճառած_ընկերության_ներկայացուցիչները_Նեթանյահուի_հետ_Հնդկաստան_կմեկնեն
Իսրայելի դրոններ արտադրող ընկերության ներկայացուցիչները, որի նկատմամբ Ադրբեջանի խնդրանքով կենդանի թիրախների վրա փորձարկումներ կատարելու առիթով հետաքննությունն է անցկացվում, ընդգրկված են Հնդկաստան ուղեւորվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատվիրակության կազմում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 06:00 Asia/Tehran
  • Ադրբեջանին դրոններ վաճառած ընկերության ներկայացուցիչները Նեթանյահուի հետ Հնդկաստան կմեկնեն

Իսրայելի դրոններ արտադրող ընկերության ներկայացուցիչները, որի նկատմամբ Ադրբեջանի խնդրանքով կենդանի թիրախների վրա փորձարկումներ կատարելու առիթով հետաքննությունն է անցկացվում, ընդգրկված են Հնդկաստան ուղեւորվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատվիրակության կազմում:

Haaretz թերթը հաղորդում է, որ Նեթանյահուն այս շաբաթվա վերջին 100 ընկերություններից, այդ թվում «Aeronautics Defense Systems»-ից մոտ 130 գործարարներից բաղկացած պատվիրակության հետ կայցելի Հնդկաստան:

 Ընկերությունը «գտնվում է քրեական հետաքննության կենտրոնում, որը վարում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների վարչությունը»:

Իսրայելի արտահանման ինստիտուտը, որը կազմել է ցուցակը, հայտնել է, որ Aeronautics-ը ընդգրկված է պատվիրակությունում:

«Մենք ընկերության նկատմամբ վարվող հետաքննության մաին տեղեկություն չունենք»,- ասել են Ինստիտուտում:

Հիշեցնենք, որ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչուների արտադրողի դեմ, որը Ադրբեջանի խնդրանքով անօդաչու սարքերի ցուցադրման ժամանակ հնարավոր է կենդանի թիրախների վրա փորձարկումներ  է կատարել՝ փորձելով հարձակվել հայկական դիրքերի վրա:

Անցյալ տարվա օգոստոսին Aeronautics- ը զրկվել էր «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K- ի արտահանման լիցենզիայից:

News.am