Մակրոն. Բոլոր կողմերը պիտի հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i81179-Մակրոն._Բոլոր_կողմերը_պիտի_հավատարիմ_մնան_ՀԳՀԾ_ին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծեց ՀԳՀծ-ի հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2018 00:22 Asia/Tehran
  • Մակրոն. Բոլոր կողմերը պիտի հավատարիմ մնան ՀԳՀԾ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծեց ՀԳՀծ-ի հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ  նշված է. «Հեռախոսազրույցի ժամանակ Էմանուել Մակրոնն ընդգծել է Իրանի և 5+1 խմբի կողմից միջուկային համաձայնության մանրակրկիտ գործադրման անհրաժեշտությունը»:

Մակրոնի ու Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պիտի հայտարարի Իրանի դեմ շրջափակումների առկախման կապակցությամբ իր որոշումը: