Եվրոպան կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման հանդեպ իր հավատարմությունը
ԵՄ-ն մի հաղորդագրություն հրապարակելով ընդգծեց ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման հանդեպ իր հավատարմությունն ու հայտարարեց, որ միության անդամները քննարկելու են ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի նոր որոշումն ու դրա հետևանքները:
ԻՌՆԱ-ի շաբաթ առավոտյան կատարած հաղորդման համաձայն, ԵՄ-ն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ ընդգծել է, որ քննարկելու է Իրանի հետ միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Հաղորդագրության մեջ ասված է. «Որպես առաջին քայլ, ՀԳՀԾ-ն ստորագրած երեք եվրոպական երկրներ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան և ԵՄ անդամ մյուս երկրներն այդ որոշման ու դրա հետևանքների կապակցությամբ ընդհանուր հայտարարի գալու համար, համադրումներ կկատարեն»:
ասել է. «Այն պայմաններում, երբ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին եվրոպացիները չեն համաձայնելու այդ երկրի դեմ շրջափակումների վերահաստատմանը»:
Էռնեստ Մունիզը նշել է, որ Թրամփի վարչակազմը ՀԳՀԾ-ի եվրոպական կողմից պահանջում է նույնիսկ Իրանի հավատարմության դեպքում վերականգնել շրջափակումները:«ՀԳՀԾ-ի եվրոպական կողմը չի ընկերակցելու ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի քաղաքականութանը». ասել է նա: