Գերմանիան անհագստացած է փախստականների հարցով ԵՄ խորհրդարանի նոր նախաձեռնությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i81337-Գերմանիան_անհագստացած_է_փախստականների_հարցով_ԵՄ_խորհրդարանի_նոր_նախաձեռնությամբ
Գերմանիայի կառավարությունը վախենում է, որ Եվրամիությունում ապաստան տրամադրելու նոր կանոնների շնորհիվ Գերմանիան ստիպված կլինի ընդունել ավելի շատ փախստականներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 06:29 Asia/Tehran
  • Գերմանիան անհագստացած է փախստականների հարցով ԵՄ խորհրդարանի նոր նախաձեռնությամբ

Գերմանիայի կառավարությունը վախենում է, որ Եվրամիությունում ապաստան տրամադրելու նոր կանոնների շնորհիվ Գերմանիան ստիպված կլինի ընդունել ավելի շատ փախստականներ:

Der Spiegel-ը հաղորդում է, որ իշխանությունների մտահոգությունը պայմանավորված է Դուբլինի պայմանագրում փոփոխություններ կատարելու Եվրախորհրդարանի մտադրությամբ:

Առ այսօր ապաստանի տրամադրման հարցը քննարկվում է այն պետության ներգաղթային ծառայությունների կողմից, որտեղ առաջին անգամ ապաստան ստանալու համար դիմել է ներգաղթյալը կամ  առաջին անգամ ԵՄ տարածքում է հայտնվել: Սակայն Դուբլինի համաձայնագրում փոփոխությունների ընդունումից հետո այն երկիրը, որտեղ ապաստան հայցողի հարազատներն արդեն ապրում են, որոշակի հանգամանքներում կզբաղվի այս հարցով:

Այսպիսով, Գերմանիան ստիպված կլինի ավելի շատ փախստականներ ընդունել, ասվում է ներքին գործերի դաշնային նախարարության զեկույցում:

Ամենից շատ Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչներին անհանգստացնում է այն, որ Եվրախորհրդարանի առաջարկների համաձայն՝ բարեկամական կապի հաստատման համար բավական է միայն խոսքով հաստատումը:

News.am