ԱՄՆ-ն իրավունք չունի փոխել միջուկային համաձայնությունը
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահն անդրադարձել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև լուրջ տարաձայնությանը, նշելով, որ Վաշինգտոնն իրավունք չունի համաձայնությունը փոխել ՝ հանուն սեփական շահերի:
Novosti գործակալությանը տված հարցազրույցում, Կոնստանտին Կոսաչևվը նշել է .«ԱՄՆ-ն իրավունք չունի խախտել միջուկային համաձայնությունը՝ ներքին իրավունքների պահպանման կամ երկրի ներսում քաղաքական տարաձայնությունների պատճառով»:
Ռուս դիվանագետն ասել է.«Միջազգային համաձայնության կողմերից ոչ մեկն իրավունք չունի ներքին իրավունքները պահպանումը կամ քաղաքական տարաձայնությունները սեփական հանձնառություններից խույս տալու պատրվակ ծառայեցնել»:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքերով, առանց միջուկային համաձայնության բոլոր կողմերի համաձայնությունը շահելու ՀԳՀԾ-ը տապալելու ամերիկացիների ջանքերը համարվում են միազգային սկզբունքների անտեսում : «Այս դեպքում դա համարվում է միջուկային չտարածման ռեժիմի խախտում».ասել է Կոնստանտին Կոսաչևվը: