ԱՄՆ-ն իրավունք չունի փոխել միջուկային համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i81375-ԱՄՆ_ն_իրավունք_չունի_փոխել_միջուկային_համաձայնությունը
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահն անդրադարձել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև լուրջ տարաձայնությանը, նշելով, որ Վաշինգտոնն իրավունք չունի համաձայնությունը փոխել ՝ հանուն սեփական շահերի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2018 12:39 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն իրավունք չունի փոխել միջուկային համաձայնությունը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահն անդրադարձել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև լուրջ տարաձայնությանը, նշելով, որ Վաշինգտոնն իրավունք չունի համաձայնությունը փոխել ՝ հանուն սեփական շահերի:

Novosti գործակալությանը տված հարցազրույցում, Կոնստանտին Կոսաչևվը նշել է .«ԱՄՆ-ն իրավունք չունի  խախտել միջուկային համաձայնությունը՝ ներքին իրավունքների պահպանման կամ երկրի ներսում քաղաքական տարաձայնությունների պատճառով»:

Ռուս դիվանագետն ասել է.«Միջազգային համաձայնության կողմերից ոչ մեկն իրավունք չունի ներքին իրավունքները պահպանումը կամ քաղաքական տարաձայնությունները սեփական հանձնառություններից խույս տալու պատրվակ ծառայեցնել»:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքերով, առանց միջուկային համաձայնության բոլոր կողմերի համաձայնությունը շահելու ՀԳՀԾ-ը տապալելու ամերիկացիների ջանքերը համարվում են միազգային սկզբունքների անտեսում : «Այս դեպքում դա համարվում է միջուկային չտարածման ռեժիմի խախտում».ասել է Կոնստանտին Կոսաչևվը: