Ամերիկացիների ներկայությունն ԻԼԻՊ-ի հրամանատարության շարքերում
Ամերիկյան մի պարբերական գրել է. «Երկամյա հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ ԱՄՆ մի քաղաքացի ներկա է եղել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հրամանատարության շարքերում»:
«Ատլանտիկ» ամսագիրը գրել է. «Զոլֆի Հուքսհան եղել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ամերիկացի հրամանատարներից մեկը, որը սոցիալական ցանցերի միջոցով կապ է պահպանել ԻԼԻՊ-ի մյուս գործակալների, այդ թվում Դեյվիդ Ռայթի հետ, որը 2017 թվականի դեկտեմբերին ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեղադրանքով դատապարտվել է 28 տարվա ազատազրկման»:
Ատլանտիկ պարբերականը զգուշացրել է, որ Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կենտրոնակայանները ոչնչանալով, այդ խմբի անդամները, հատկապես ամերիկացիները փորձում են թաքնվել Թուրքիայում, որպեսզի ժամանակի ընթացքում որոշում ընդունեն ու ծրագիր մշակեն ԻԼԻՊ-ի ապագայի վերաբերյալ: