Մոլդովան ցանկանում է լքել ԱՊՀ-ն ռուսական ագրեսիայի պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i81865-Մոլդովան_ցանկանում_է_լքել_ԱՊՀ_ն_ռուսական_ագրեսիայի_պատճառով
Մոլդովայի խորհրդարանում կքննարկվի ԱՊՀ-ից երկրի դուրս գալու մասին բանաձևի նախագիծ։
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հունվար 18, 2018 19:37 Asia/Tehran
  • Մոլդովան ցանկանում է լքել ԱՊՀ-ն ռուսական ագրեսիայի պատճառով

Մոլդովայի խորհրդարանում կքննարկվի ԱՊՀ-ից երկրի դուրս գալու մասին բանաձևի նախագիծ։

Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նախաձեռնությունը համարում է ռիսկային՝ նշելով, որ դա կարող է անդրադառնալ 600 հազար աշխատաքային միգրանտների վրա։

Ինչպես նշում է Newsmaker-ը, համաձայնագրի չեղարկման գաղափարով է հանդես եկել Լիբերալ կուսակցությունը։ Ավելի վաղ նման նախաձեռնությունը քննարկել էին Դեմոկրատական կուսակցությունում։ Որպես փաստարկ հեղինակները հիշում են 3 փաստ՝ Մերձդնեստրում Ռուսաստանի աջակցությունն անջատողականներին, 1992 թվականին ռազմական ագրեսիան ընդդեմ հանրապետության, ինչպես նաև ինքնիշխան Ուկրաինայի մի մասի օկուպացումն ու բռնակցումը։

Լիբերալների կարծիքով՝ ԱՊՀ անդամակցությունը ոչինչ չի տվել Մոլդովային, իսկ ՌԴ-ն չի իրագործում համաձայնագրի դրույթները։ Կազմակերպությունում բոլոր որոշումներն ընդունվում են ի շահ Ռուսաստանի։

1in.am