Եվրոպան ԱՄՆ-ի ու ՀԳՀԾ-ի միջև ընտրություն պիտի կատարի. Փենս
https://parstoday.ir/hy/news/world-i82261-Եվրոպան_ԱՄՆ_ի_ու_ՀԳՀԾ_ի_միջև_ընտրություն_պիտի_կատարի._Փենս
ԱՄՆ նախագահի տեղակալը, դիմելով Եվրոպային, հայտարաել է, որ կամ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի պահանջների համաձայն կսրբագրվի և կամ Վաշինգտոնը կհրաժարվի դրանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 04:01 Asia/Tehran
  • Եվրոպան ԱՄՆ-ի ու ՀԳՀԾ-ի միջև ընտրություն պիտի կատարի. Փենս

ԱՄՆ նախագահի տեղակալը, դիմելով Եվրոպային, հայտարաել է, որ կամ միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի պահանջների համաձայն կսրբագրվի և կամ Վաշինգտոնը կհրաժարվի դրանից:

ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը, որ զավթված Պաղեստին էր ուղևորվել երեքշաբթի օրը «Ռոյտերզ»-ին տված հարցազրույցում եվրոպական երկրների սպառնացել է, որ  միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) սրբագրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը պետք է իրագործվի:

«Կգա այն օրը, երբ եվրոպական երկրները պարտավորված կլինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ին ընկերակցելու և կամ մնալ «խիստ թերի » համարվող համաձայնության մեջ»,-հավելել է Փենսը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կկարողանա այս հարցում համաձայնության գալ իր եվրոպացի դաշնակիցների հետ, Փենսն ասել է. «Պիտի տեսնենք թե ինչ տեղի կունենա»:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Վաշինգտոնը փորձ է կատարում աշխատանքային խումբ ստեղծելով ՀԳՀԾ-ի սրբագրման և Իրանի ոչ-միջուկային աշխատանքների դիմակայման հարցում համագործակցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու ԵՄ-ի հետ: