Գերմանիան արգելում է զենքի վաճառքը Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i82273-Գերմանիան_արգելում_է_զենքի_վաճառքը_Թուրքիային
Գերմանիայի քաղաքական գործիչները պահանջել են արգելել զենքի վաճառքն Անկարային: Այս առաջարկն արվել է այն բանից հետո երբ հաղորդվել է, որ Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի բանակը օգտագործել է գերմանական տանկեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 07:33 Asia/Tehran
  • Գերմանիան արգելում է զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիայի քաղաքական գործիչները պահանջել են արգելել զենքի վաճառքն Անկարային: Այս առաջարկն արվել է այն բանից հետո երբ հաղորդվել է, որ Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի բանակը օգտագործել է գերմանական տանկեր:

Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչ են արել դադարեցնել գերմանական զենքի վաճառքը Թուրքիային: Այս մասին  հաղորդում է BBC- ի արաբական ցանցը:

Սիրիայի հյուսիսային Աֆրինի շրջանում Թուրքիայի բանակի գործողություններից հետո, Գերմանիայի խորհրդարանում Կանաչ կուսակցության պատգամավոր Անգիզգա Բուրգերը և  խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռոտգենը քննադատել են Անկարայի հետ  Գերմանիայի համագործակցությունը և կոչ են արել վերջ տալ Թուրքիային Լեոպարդ տանկերի վաճառքին: