Ամերիկյան հետախուզական ինքնաթիռները ռուսական սահմանների մոտ թռիչքներ են իրականացրել
https://parstoday.ir/hy/news/world-i83149-Ամերիկյան_հետախուզական_ինքնաթիռները_ռուսական_սահմանների_մոտ_թռիչքներ_են_իրականացրել
Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 06:46 Asia/Tehran
  •  Ամերիկյան հետախուզական ինքնաթիռները ռուսական սահմանների մոտ թռիչքներ են իրականացրել

Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնել է Mil Rader մոնիթորինգային ռեսուրսը: Գործողությանը մասնակցել են ԱՄՆ ռազմաօդային Boeing RC­135W և հականավային P­8A Poseidon ինքնաթիռները: Ավելի վաղ՝ հունվարի 29­ին, ռուսական Су­27 կործանիչը Ղրիմի ուղղությամբ Սև ծովի երկնքում ուղեկցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի EP­3 Aries ինքնաթիռին: ԱՄՆ­ում ռուսական կործանիչի գործողությունները ռիսկային էին որակել, ինչը կարող էր ճգնաժամային հետևանքներ ունենալ: Ամերիկացի զինվորականների կարծիքով՝ ռուսական կործանիչը չափազանց շատ է մոտեցել իրենց ինքնաթիռին: ՌԴ պաշտպանության նախարարությունը իր հերթին Су­27­ի գործողությունները համարել է օրինական և բացարձակապես անվտանգ՝ Պենտագոնին կոչ անելով դադարեցնել ՌԴ պետական սահմաններին մոտ թռիչքների իրականացումը: ԱՄՆ­ն էլ հայտարարել է, որ ռազմական ավիացիան շարունակելու է միջազգային օդային տարածության մոնիթորինգ իրականացնել Ռուսաստանի ափերի մոտ: 2018թ. սկզբից ամերիկյան հետախուզական ինքնաթիռները Մերձբալթյան կողմից ռուսական սահմանների մոտ նվազագույնը 14 թռիչք են իրականացրել:

Armenpress.am