6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թայվանում. կան ավերածություններ, հարյուրավոր տուժածներ
https://parstoday.ir/hy/news/world-i83567-6_5_մագնիտուդ_ուժգնությամբ_երկրաշարժ_Թայվանում._կան_ավերածություններ_հարյուրավոր_տուժածներ
Թայվանում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժել է 219 մարդ, 173 մարդ կապի դուրս չի գալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 07:22 Asia/Tehran
  • 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թայվանում. կան ավերածություններ, հարյուրավոր տուժածներ

Թայվանում երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժել է 219 մարդ, 173 մարդ կապի դուրս չի գալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Ավելի վաղ հաղորդվել է երկու զոհի և 202 վիրավորի մասին:

6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 23:50-ին, կղզու հյուսիս-արևելքում գտնվող Հուալյան շրջանի ափերի մոտ:

Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա:

Դրանից հետո Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է ավելի քան 4,5 մագնիտուդ ուժգնությամբ ևս առնվազն հինգ հետցնցում, ինչպես նաև 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկու հետցնցում:

 

Ստորգետնյա ցնցումները լուրջ ավերածություններ են առաջացրել, առնվազն հինգ շենք մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է Հուալյան շրջանում, այդ թվում՝ 11-հարկանի հյուրանոց: Վերջին տվյալներով՝ հյուրանոցում, որտեղ փլվել են առաջին երեք հարկերը, արգելափակված են մնացել բազմաթիվ հյուրեր, նրանցից 116-ին հաջողվել է տարհանել:

tert.am/