Մակրոնն ընդունել Է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը
Փետրվար 09, 2018 14:49 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու եւ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: «Հանրապետության նախագահն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու եւ Պետերբուրգի համաժողովին մասնակցելու Վլադիմիր Պուտինի հրավերը, որտեղ Ֆրանսիան պատվավոր հյուր Է լինելու»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am
Պիտակ