ՆԱՏՕ նավախումբն այցով Բուլղարիա է ժամանել
Փետրվար 10, 2018 16:17 Asia/Tehran
Ռազմածովային խմբավորման մշտական SNMG-2/Standing NATO Maritime Group նավերը շաբաթ ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԲԳՆԵՍ» գործակալության հաղորդմամբ՝ Վառնայի նավահանգիստ են ժամանել ռումինական Regele Ferdinand («Ֆերդինանդ թագավոր») ֆրեգատը, բրիտանական էսկադրային ականակիր HMS Duncan-ը եւ թուրքական TCG Gaziantep ֆրեգատը:
Այցելության շրջանակներում նավերի հրամանատարները կհանդիպեն տեղական քաղաքացիական եւ նավատորմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկեն համատեղ զորավարժությունների ծրագրման հարցերը բուլղարական ռազմածովային ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման շրջանակներում:
Բուլղարական նավահանգիստներում ՆԱՏՕ նավերը երեք շաբաթ կգտնվեն:
News.am
Պիտակ