​Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i83957-Ֆեդերիկա_Մոգերինին_և_Էլմար_Մամեդյարովը_քննարկել_են_ԼՂ_հակամարտության_հարցը
Փետրվարի 9-ին Ադրբեջանի արտաքի գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2018 06:38 Asia/Tehran
  • ​Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Փետրվարի 9-ին Ադրբեջանի արտաքի գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հանդիպման արդյունքների հիման վրա հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին ասել է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարցերի բոլոր շրջանները, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության հարցն ու էներգետիկ նախագծերը: Վերջինս ընդգծել է, որ Եվրոպական միության համար ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը շարունակում են առաջնային մնալ: «Կարևոր է, որ Ադրբեջանն իրականացնի այդ ուղղություններում ստանձնած իր պարտավորությունները»,- նշել է Ֆեդերիկա Մոգերինին` հավելելով, որ դրանց թվում են նաև միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, հավաքների և մամուլի ազատության իրավունքի ապահովումը: Ըստ նրա` դրանք հատկապես կարևոր են նախագահական ընտրությունների նախաշեմին: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը`Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Վերջինս հատկապես կարևորել է բանակցային գործընթացի վերսկսումը`հակամարտության կողմերին կոչ անելով շփման գծում նվազեցնել լարվածության մակարդակը: Իր հերթին նախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը կիսում է Եվրոպայի բոլոր արժեքները, և ներկայումս երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվում: Մասնավորապես` վերջինս գոհունակություն է հայտնել Ադրբեջաի և Եվրոպական միության միջև համագործակցության մասին պայմանագրի կնքման հարցի շուրջ բանակցությունների արդյունքների առնչությամբ: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի համաձայն՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նորընտիր նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով:

Ankakh.com