Սպիտակ տունը պատմել Է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ¬ ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12¬ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ¬ի միջուկային հիմնախնդիրը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Թրամփը հավաստել Է Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ապահովմանն ուղղված հետագա քայլերի կարեւորությունը», ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են Սպիտակ տանը, Թրամփը նաեւ հայտարարել Է Իսրայելի ու Պաղեստինի միջեւ «կայուն խաղաղ համաձայնության» հասնելու անհրաժեշտության մասին: Բացի այդ, ԱՄՆի նախագահը ցավակցություն Է հայտնել Ռուսաստանի իր պաշտոնակցին Ան-148 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը 71 մարդու կյանք Է խլել, եւ հայտարարել Է ողբերգության հետաքննությանն օգնելու պատրաստակամության մասին:
Armenpress.am