Մերկել .«Բազմաթիվ խոչընդոտներ կան Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու համար »
https://parstoday.ir/hy/news/world-i84423-Մերկել_._Բազմաթիվ_խոչընդոտներ_կան_Գերմանիա_Թուրքիա_հարաբերությունները_նորմալացնելու_համար
Հինգշաբթի օրը, Բեռլինում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրմի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Գերմանիայի կանցլերը նշել է, որ բազմաթիվ խոչընդոտներ կան Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 07:15 Asia/Tehran
  • Մերկել .«Բազմաթիվ խոչընդոտներ կան Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու համար »

Հինգշաբթի օրը, Բեռլինում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրմի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Գերմանիայի կանցլերը նշել է, որ բազմաթիվ խոչընդոտներ կան Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու համար:

Անգելա Մերկելն ասել է.«Բեռլինը ցանկանում է զարգացնել Թուրքիայի հետ կապերը»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Մերկելը նաև անդրադարձել է մեկ տարուց ի վեր ահաբեկչական խմբերի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում բանտարկված Die Welt օրաթերթի թղթակից  Դենիզ Յուջելին գործին, ասելով .«Բեռլինը հուսով է , որ նրա գործի վարույթն ընթանալու է արագ ու արդարացի»:

Թուրքիայի վարչապետն իր հերթին ասել է , որ 2016 թվականի հուլիսյան անհաջող հեղաշրջման հետ կապված Թուրքիայի դատարանում բազմաթիվ գործեր ընթացքի մեջ են:«Յուջելի գործը ևս դատարանում է և Թուրքիայի կառավարության հետ կապ չունի». հավելել է նա:

Գերմանիան հայտարարել է, որ իր երկրի վեց քաղաքացիներ քաղաքական մեղադրանքով պահվում են Թուրքիայի բանտերում: Յուջելի դատական գործի պատճառով, երկու երկրի միջև հարաբերությունները լարվել են: