ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ սառը պատերազմ. Սթոլթենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i84463-ՆԱՏՕ_ն_չի_ցանկանում_Ռուսաստանի_հետ_սառը_պատերազմ._Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ և սպառազինությունների մրցավազք, կողմ է հանդես գալիս Ռուսաստանի հետ երկխոսությանը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 15:00 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ սառը պատերազմ. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ և սպառազինությունների մրցավազք, կողմ է հանդես գալիս Ռուսաստանի հետ երկխոսությանը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ, ցանկանում ենք կանխել սպառազինությունների մրցավազքն ու շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ երկխոսության զարգացման վրա՝ նվազեցնելու լարվածությունն ու կառուցելու Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերություններ։ Եվ մենք կաշխատենք՝ դարձնելու այդ հարաբերություններն ավելի լավը»,-ասել է նա լրագրողներին՝ Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի կուլուարներում։

Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքը վերջին տարիներին ականատես է եղել «ՆԱՏՕ-ի անդամների դեմ ուժի կիրառման Ռուսաստանի պատրաստակամության»։ «Այդուհանդերձ, մենք չենք տեսնում Ռուսաստանից կողմից որևէ անխուսափելի սպառնալիք, մենք տեսել ենք, որ նա ուժ է կիրառել Ուկրաինայի դեմ, և մենք պատասխանել ենք համաչափ, որպեսզի թույլ չտանք նոր սառը պատերազմ։ Եվ շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ երկխոսության վրա»,-ասել է նա։

1in.am