Մոսկվան մեղադրում է ԱՄՆ-ին Քրդստան ստեղծելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i84513-Մոսկվան_մեղադրում_է_ԱՄՆ_ին_Քրդստան_ստեղծելու_մեջ
ՌԴ ԱԳՆ Լավրովը դժգոհություն հայտնեց Սիրիայում ԱՄՆ գործողությունների և նպատակների համար` ասելով, որ ամերիկացիներն այնտեղ գտնվում են ապօրինի, առանց Ասադի կառավարության հրավերի և այժմ էլ տրոհում են Սիրիան, ինչպես դրանից առաջ Իրաքը՝ քրդական անկախ պետություն ստեղծելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 12:44 Asia/Tehran
  • Մոսկվան մեղադրում է ԱՄՆ-ին Քրդստան ստեղծելու մեջ

ՌԴ ԱԳՆ Լավրովը դժգոհություն հայտնեց Սիրիայում ԱՄՆ գործողությունների և նպատակների համար` ասելով, որ ամերիկացիներն այնտեղ գտնվում են ապօրինի, առանց Ասադի կառավարության հրավերի և այժմ էլ տրոհում են Սիրիան, ինչպես դրանից առաջ Իրաքը՝ քրդական անկախ պետություն ստեղծելու նպատակով:

«ԱՄՆ-ն խաղադրույք է արել քրդերի վրա»,- հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ զգուշացնելով, որ դա հանդիպելու է դիմադրությանը նաև Թուրքիայի կողմից: 

Այսպիսով՝ Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական պետականության ստեղծման իրականությունը, ինչպես նաև Թուրքիայի հարավ-արևելքում այդ գործընթացի շարունակման հեռանկարը: Ռուսաստանը նաև պարզաբանել է սեփական դիրքորոշումը Ասադի և Էրդողանի օգտին, ընդդեմ քրդական անկախությանը: ԱՄՆ-ի քաղաքականության վրա Կրեմլի այս հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունենա: Քրդերի համար ռուսների բազմամյա կեղծավոր սիրախաղը և ներկայիս բաց դավաճանությունը նույնպես նորություն և անակնկալ չեն: Միգուցե Լավրովի անկեղծությունն օգտակար կլինի որոշ մոլորված հայերի համար:

operativ.am