Նեթանյահուի հայտարարությունը Իրանում ԱԷՄԳ-ի անբավարար տեսչության մասին հավաստի չէ. Քերրի
https://parstoday.ir/hy/news/world-i84655-Նեթանյահուի_հայտարարությունը_Իրանում_ԱԷՄԳ_ի_անբավարար_տեսչության_մասին_հավաստի_չէ._Քերրի
Մյունխենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը՝ Իրանի ռազմական օբյեկտներում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումների բացակայության մասին, իրականությանը չի համապատասխանում:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 18, 2018 18:29 Asia/Tehran
  • Նեթանյահուի հայտարարությունը Իրանում ԱԷՄԳ-ի անբավարար տեսչության մասին հավաստի չէ. Քերրի

Մյունխենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը՝ Իրանի ռազմական օբյեկտներում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումների բացակայության մասին, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին կիրակի Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանում այսօր ավելի քան 130 տեսուչ կա, որոնք վերահսկում են գործարքը եւ տեսչական ստուգում կատարում ցենտրիֆուգայում: 300 կգ հարստացված ուրանից ֆիզիկապես անհնար է միջուկային ռումբ պատրաստել, ահա եւ ձեզ գործարքի արդյունավետության եւ դրա սահմանափակումների ազդեցության օրինակ»,- եզրափակել է Քերրին: «Պատկերացումները, որ ռազմական օբյեկտներին հասանելություն չկա, իրականությանը չեն համապատասխանում: Մենք նման հնարավորություն ունենք»,- արձանագրել է նա:

«Մեն շատ հարցերում Նեթանյահուի հետ տարակարծիք ենք, նա այսօր ասաց, որ 10 տարի հետո Իրանը կսկսի միջուկային զինանոց ստեղծել: Սա ճիշտ չէ,- ընդգծել է Քերրին: - Ես կարծում եմ, որ Իրանը սպառնալիք ներկայացնում է, սակայն եթե մենք գործարքից հրաժարվենք, շատ բարդ իրավիճակ կստեղծվի: Այդ ժամանակ Իրանը չի վստահի մեր քայլերին, եւ սա վատ դիվանագիտություն է, ոչ խելամիտ ռազմավարություն»:

Քերրիի խոսքով՝ «ամբողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որ համաձայնագիրը պահպանի: Եթե մենք դրանից հրաժարվենք, ապա աշխարհն ավելի լավը չի դառնա»:

News.am