Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i84787-Գերմանիան_շարունակում_է_պահանջել_Թուրքիայից_ազատ_արձակել_իր_քաղաքացիներին
Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 09:45 Asia/Tehran
  • Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին

Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը:

 

«Գերմանիայի կառավարությունը բոլոր ճանապարհներով շարունակում է աշխատանքը քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ մնացող գերմանացիների ազատ արձակման համար»,- հայտարարել է Զայբերտը:

Թուրքիան օրերս ազատ էր արձակել այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Նրա ազատ արձակմամբ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի:

lratvakan.am/