Եվրոպան նախապատրաստվում է առևտրական պայքարի մեջ մտնել ԱՄՆ-ի դեմ
Հիմնք ընդունելով ԵՄ-ի շրջանակներից ստացված զեկույցները գերմանական օրաթերթը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստվում է առևտրական պայքարի մեջ մտնել ԱՄՆ-ի դեմ:
«Frankfurter Allgemeine Zeitung» օրաթերթի հաղորդմամբ, եթե սահմանափակի եվրոպական հումքի ներմուծումը, ԵՄ-ն կդիմի պատասխան քայլի և մի քանի օրվա ընթացքում մաքսային տուգանք կսահմանի ամերիկյան արտադրության ապրանքերի համար:
Ըստ այդ հաղորդման, սահմանվելիք տուգանքները ընդգրկելու են մեծ թվով ապրանքատեսակներ, այդ թվում՝ ջուրը, սննդամթերքն ու ավտոմեքենաները:
Զեկույցում ասված է.«Դրանից բացի, եվրոպացիներն ուզում են շրջափակման ենթարկելով Թրամփի աջակիցների հետ կապված արտադրությունները, վերջինիս ճնշման տակ դնել»:
Որոշ ժամանակ առաջ, Դոնալդ Թարմփը ԵՄ-ին մեղադրել էր ԱՄՆ ապրանք արտահանելու համար այդ երկրին բավարար հարկ չվճարելու մեջ և հայտարարել, որ տնտեական պայքարի մեջ կմտնի այդ միության դեմ: