Չեռնոգորիայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i85007-Չեռնոգորիայում_ԱՄՆ_դեսպանատան_մոտ_պայթյուն_է_տեղի_ունեցել
Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը նռնակ է նետել, հայտնել են տեղի իշխանությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 09:09 Asia/Tehran
  • Չեռնոգորիայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ անհայտ անձը նռնակ է նետել, հայտնել են տեղի իշխանությունները:

Հաղորդագրությունում նշվում է, որ նռնակը նետելուց հետո անհայտ անձը պայթեցրել է իրեն: Նախնական տվյալներով, դա ձեռքի նռնակ է եղել: 

Analytika հրատարակչության տեղեկություններով, շենքի մոտ երկու պայթյուն է եղել: Տեղի ոստիկանությունը արագ շրջափակել է տարածքը եւ արգելափակել դեսպանատան մուտքը:

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին խնդրել են չհայտնվել դեսպանատան շրջակա տարածքում: Բացի այդ, կոչ է արվել խուսափել բազմամարդ տարածքներից, հետեւել տեղի իշխանությունների հրահանգներին եւ անվտանգության ապահովման համար կիրառել հուսալի մեթոդներ:   

Աղբյուր՝ novayagazeta.ru