ԵՄ սահմանային գործակալությունն ազդարարել է ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ
ԵՄ սահմանային գործակալությունն ազդարարել է Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կրած պարտությունից հետո ԻԼԻՊ-ի անդամ ավելի քան հազար կանանց Եվրոպա վերադառնալու կապակցությամբ:
Բրիտանական «Դեյլի Մեյլ» օրաթերթը գրել է. «ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կրած պարտությունից հետո, հազար կանանցից բաղկացած մի խումբ արևմուտք է վերադառնում, ինչը սարսափելի ահաբեկչությունների նոր ալիքի վտանգի մասին է հուշում»:
Այս կանանց հետ, որոնց «Դեյլի Մեյլ»-ը «ԻԼԻՊ-ի հարսներ» է կոչել, աօդ երկիներ մուտք կգործեն մեծ թվով երեխաներ:
ԵՄ սահմանային գործակալության ազդարարության համաձայն, այս կանանց կողմից արևմտյան երկրներին սպառնացող վտանգը մեծանում է և դժվար կարելի է դրա երկարաժամկետ հետևանքների մասին կանխատեսումներ կատարել:
Համաձայան այս կենտրոնի հայտարարության, Իրաքում, Սիրիայում ու Լիբիայում ԻԼԻՊ-ին միացած արևմուտքցի 5000 ահաբեկիչների 30 տոկոսը վերադարձել է արևմուտք, իսկ մնացյալը հետզհետե հեռանում են Միջին Արևելքից: