Ռուսաստանի հեռավոր շրջաններում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Այսօր Ռուսաստանի հեռավոր շրջաններում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
Այսօր Ռուսաստանի հեռավոր շրջաններում և դժվար հասանելի վայրերում մեկնարկել են նախագահական ընտրությունները, այն դեպքում, երբ դեռ 20 օր մնացել է այդ ընտրությունների պաշտոնական մեկնարկին:
Կանխատեսվում է, որ Ռուսաստանի հեռավոր և դժվար հասանելի վայրերում բնակվող 150 հազար մարդ (Ռուսաստանի բնակչության մեկ տոկոսը) կմասնակցի ընտրություններին:
Ընտրությունների կազմակերպիչները նավակներով և ձյունահավաք ավտոմեքենաներով քվեատուփերը տեղափոխում են Ռուսաստանի դժվարանցանելի վայրեր, որտեղ բնակիչները կկարողանան մասնակցել ընտրություններին:
Այս ընտրությունները կշարունակվեն մինչև 2018 թվականի մարտի 17-ը, այսինքն նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկի՝ մարտի 18-ի նախօրեն:
Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մյուս թեկնածուների համեմատությամբ, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատար է: