Ռուսաստանի հեռավոր շրջաններում մեկնարկել են նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i85399-Ռուսաստանի_հեռավոր_շրջաններում_մեկնարկել_են_նախագահական_ընտրությունները
Այսօր Ռուսաստանի հեռավոր շրջաններում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 26, 2018 18:20 Asia/Tehran
  • Ռուսաստանի հեռավոր շրջաններում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Այսօր Ռուսաստանի հեռավոր շրջաններում մեկնարկել են նախագահական ընտրությունները:

Այսօր Ռուսաստանի հեռավոր շրջաններում և դժվար հասանելի վայրերում մեկնարկել են նախագահական ընտրությունները, այն դեպքում, երբ դեռ 20 օր մնացել է այդ ընտրությունների պաշտոնական մեկնարկին:

Կանխատեսվում է, որ Ռուսաստանի հեռավոր և դժվար հասանելի վայրերում բնակվող 150 հազար մարդ (Ռուսաստանի բնակչության մեկ տոկոսը) կմասնակցի ընտրություններին:

Ընտրությունների  կազմակերպիչները նավակներով և ձյունահավաք ավտոմեքենաներով քվեատուփերը տեղափոխում են Ռուսաստանի դժվարանցանելի  վայրեր, որտեղ բնակիչները կկարողանան մասնակցել ընտրություններին:

Այս ընտրությունները կշարունակվեն մինչև 2018 թվականի մարտի 17-ը, այսինքն նախագահական ընտրությունների պաշտոնական մեկնարկի՝  մարտի 18-ի նախօրեն:

Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մյուս թեկնածուների համեմատությամբ, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատար է: