ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն.«ԱՄՆ-ն աջակցում է Եմենի թշնամիներին»
https://parstoday.ir/hy/news/world-i85429-ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցչություն._ԱՄՆ_ն_աջակցում_է_Եմենի_թշնամիներին
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ իրանաֆոբիա տարածելու համար ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի ձանձրացուցիչ ու կրկնված ներկայացումներն օգնում են Եմենի թշնամիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 07:14 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն.«ԱՄՆ-ն աջակցում է Եմենի թշնամիներին»

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ իրանաֆոբիա տարածելու համար ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի ձանձրացուցիչ ու կրկնված ներկայացումներն օգնում են Եմենի թշնամիներին:

Հաղորդագրություն տարածելով, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հավաստիացրել է, որ ԻԻՀ  բազմիցս մերժել է Եմենին զենք առաքելու վերաբերյալ ԱՄՆ-ի կեղծ հայտարարությունը և մեկ անգամ ևս ընդգծում է, որ երեք տարի շարունակ Եմենի ռմբակոծումը մարդկային աղետ է առաջացրել:

Հայտարարության մեջ ասված է.«Եմենի կանայք, երեխաներն ու ողջ ժողովուրդը կանգնած են հիվանդության, սովի ու պատերազմի առջև: Ամերիկյան ու անգլիական զենքերով Սաուդյան Ա«աբիայի կողմից իրականացվող այս արյունալի պատերազմը անկայունություն ու անապահովություն է առաջացրել»:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Եմենի խնդիրը ռազմական լուծում չունի,  և Իրանի համոզմամբ, կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով կկարգավորվի:

ԱՄՆ-ը մտադիր էր Եմենի կոմիտեի փորձագիտական խմբի առաքելությանը սպառնալու առիթը չարաշահելով, Իրանի դեմ մեղադրանքներ առաջ քաշել, որպեսզի այդպիսով կարողանա քողարկել Եմենում պատերազմի շարունակվելը: Սակայն Ռուսաստանը ԱՄՆ-ի և Բրիտանիայի առաջարկած բանաձևի վրա վետո դնելով, ներկայացրեց փորձագիտական խմբի առաքելությունը երկարաձգելու կանոնակարգի բանաձևը: