Պատերազմը տիեզերքում մի քանի տարվա հարց է. ԱՄՆ օդային ուժերի ղեկավար
https://parstoday.ir/hy/news/world-i85527-Պատերազմը_տիեզերքում_մի_քանի_տարվա_հարց_է._ԱՄՆ_օդային_ուժերի_ղեկավար
Պատերազմը տիեզերքում մի քանի տարվա հարց է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 09:15 Asia/Tehran
  • Պատերազմը տիեզերքում մի քանի տարվա հարց է. ԱՄՆ օդային ուժերի ղեկավար

Պատերազմը տիեզերքում մի քանի տարվա հարց է:

Ֆլորիդայում 34-րդ ամենամյա ռազմաօդային ուժերի սիմպոզիումի եւ տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ օդային ուժերի ղեկավար Դեվիդ Գոլդֆեյնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Space News-ը: Իր խոսքում զինվորականը շեշտել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է գերազանցության հասնել տիեզերական տարածությունում:
«Ես կարծում եմ, որ մենք տիեզերքից հարվածներ կհասցնենք արդեն մի քանի տարի հետո: Եվ մենք զորքերի այնպիսի տեսակ ենք, որը պետք է ղեկավարի համատեղ զինված գործողություններն այս նոր վիճարկելի տարածքում: Սա այն է, ինչ պահանջում է  երկիրը»,- հայտարարել է Գոլդֆեյնը:
Ըստ պարբերականի՝ 2018 թվականի ԱՄՆ ռազմաօդային ուժերի բյուջեն տիեզերական ծրագրերի մասով 7.75 միլիարդ դոլար է կազմում, ինչը 20 տոկոսով ավել է, քան 2017 թվականին: Հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել այս թիվը՝ մինչեւ 8,5 մլրդ դոլար:

 News.am