Բողոքի ցույց Գերմանիայում՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության դեմ
Մարտ 04, 2018 03:21 Asia/Tehran
Շաբաթ օրը Բեռլինում կազմակերպված հանրահավաքի հազարավոր մասնակիցներ քննադատել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կազմակերպիչները հայտարարել են, որ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ:
Թուրքիայի բանակը հունվարի 20-ից Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Թուրքիան սրանից առաջ Սիրիայի հյուսիսում իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը:
Դամասկոսը բազմիցս քննադատել է Սիրիայի տարածքում Թուրքիայի զորայինների գործողությունն ու անօրինական ներկայությունը:
Պիտակ