Բողոքի ցույց Գերմանիայում՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i85795-Բողոքի_ցույց_Գերմանիայում_Սիրիայի_հյուսիսում_Թուրքիայի_ռազմական_գործողության_դեմ
Շաբաթ օրը Բեռլինում կազմակերպված հանրահավաքի հազարավոր մասնակիցներ քննադատել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 03:21 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Գերմանիայում՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության դեմ

Շաբաթ օրը Բեռլինում կազմակերպված հանրահավաքի հազարավոր մասնակիցներ քննադատել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կազմակերպիչները հայտարարել են, որ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ:

Թուրքիայի բանակը հունվարի 20-ից Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

Թուրքիան սրանից առաջ Սիրիայի հյուսիսում իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը:

Դամասկոսը բազմիցս քննադատել է Սիրիայի տարածքում Թուրքիայի զորայինների գործողությունն ու անօրինական ներկայությունը: