Վենեսուելա.«ԱՄՆ-ն ամենամեծ ագրեսսորն է աշխարհում»
https://parstoday.ir/hy/news/world-i85865-Վենեսուելա._ԱՄՆ_ն_ամենամեծ_ագրեսսորն_է_աշխարհում
Հակադարձելով ԱՄՆ-ի թշնամական քայլերին, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամենամեծ ագրեսսորն է աշխարհում, որը փորձում է զոհի դերում հանդես գալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 15:18 Asia/Tehran
  • Վենեսուելա.«ԱՄՆ-ն ամենամեծ ագրեսսորն է աշխարհում»

Հակադարձելով ԱՄՆ-ի թշնամական քայլերին, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամենամեծ ագրեսսորն է աշխարհում, որը փորձում է զոհի դերում հանդես գալ:

«Թելե Սուր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վենեսուելայի արտգործնախարարությունը հերքել է Վաշինգտոնի վերջերս կատարած հայտարարությունը, թե Կարակասը լուրջ սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի անվտանգության համար:

Հայտարարության մեջ ասված է. «Նիկոլաս Մադուրոյի նախագահությամբ Վենեսուելայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում այս երկրի դեմ և այդպիսով ի ցույց դնում իր թշնամությունը»:

«ԱՄՆ-ն անապահովություն է տարածում աշխարհում և իրական սպառնալիք է համարվում միջազգային անվտանգության ու խաղաղության համար»․ ասված է Վենեսուելայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Վենեսուելայի արտգործնախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ի քայլերի համար պետք է պատիժ սահմանել միջազգային օրենքների շրջանակներում: Վենեսուելան համոզված է, որ մայիսին կայանալիք ընտրությունների շեմին ԱՄՆ-ը փորձում է միջամտել երկրի ներքին գործերին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Կոնգրեսից պահանջել է մեկ տարով երկարաձգել Վենեսուելայի դեմ պատժամիջոցները: