Թուրքիայում կին ցուցարարները բախվել են ոստիկանների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i85929-Թուրքիայում_կին_ցուցարարները_բախվել_են_ոստիկանների_հետ
Թուրքիայում անցկացված կանանց բողոքի երթի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ւստիկանությունե կիրառել է արցունաբեր գազ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 14:15 Asia/Tehran
  • Թուրքիայում կին ցուցարարները բախվել են  ոստիկանների հետ

Թուրքիայում անցկացված կանանց բողոքի երթի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ւստիկանությունե կիրառել է արցունաբեր գազ:

Ֆրանս-Պրեսի հաղորդման համաձայն, կանանց միջազգային օրվա շեմին, Թուրքիայում հարյուրավոր կին ակտիվիստներ, Անկարայի փողոցներում ցույց անցկացնելով, պահանջել են իրենց իրավունքների պաշտպանությունը և Սիրիայում Թուրքիայի բանակի գործողությունների դադարեցումը:

Ցույցի ընթացքում ձերբակալվել են 15 ցուցարարներ:

Ցուցարարներից մեկն ասել է.«Մենք չենք կարող անտարբեր լինել մեր սահմանների մոտակայքում տեղի ունեցող պատերազմի նկատմամբ»:

Հատկանշական է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական հարձակման պատճառով, Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունն արժանացել է ներքին ու միջազգային շրջանակների  քննադաություններին :