Եվրապոլն առաջին անգամ կին է ղեկավարելու
https://parstoday.ir/hy/news/world-i86237-Եվրապոլն_առաջին_անգամ_կին_է_ղեկավարելու
Եվրապոլի նոր գործադիր տնօրենը կին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2018 15:12 Asia/Tehran
  • Եվրապոլն առաջին անգամ կին է ղեկավարելու

Եվրապոլի նոր գործադիր տնօրենը կին է:

ԵՄ խորհուրդը մարտի 8-ին այդ պաշտոնում նշանակել է Բելգիայի դաշնային ոստիկանության կոմիսար Կատրին դե Բոլլին:

Այս որոշումը կայացվել է Բրյուսելում կայացած եվրոպական օրենսդրության պլանային նիստում: Իր պարտականությունները Քեթրին դը Բոլը ստանձնելու է մայիսի սկզբից:

«Այս պաշտոնում իմ գերխնդիրն է լինելու բարձրացնել վստահությունը գործակալության նկատմամբ, ինչպես նաև իմ աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նա:

Նախկինում Եվրապոլի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբ Ուենրայթը: Այս պաշտոնում պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:

1in.am