Եվրապոլն առաջին անգամ կին է ղեկավարելու
Մարտ 08, 2018 15:12 Asia/Tehran
Եվրապոլի նոր գործադիր տնօրենը կին է:
ԵՄ խորհուրդը մարտի 8-ին այդ պաշտոնում նշանակել է Բելգիայի դաշնային ոստիկանության կոմիսար Կատրին դե Բոլլին:
Այս որոշումը կայացվել է Բրյուսելում կայացած եվրոպական օրենսդրության պլանային նիստում: Իր պարտականությունները Քեթրին դը Բոլը ստանձնելու է մայիսի սկզբից:
«Այս պաշտոնում իմ գերխնդիրն է լինելու բարձրացնել վստահությունը գործակալության նկատմամբ, ինչպես նաև իմ աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նա:
Նախկինում Եվրապոլի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբ Ուենրայթը: Այս պաշտոնում պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:
1in.am
Պիտակ