ԱՄՆ-ն դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը
Մարտ 12, 2018 03:58 Asia/Tehran
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քուրթ Վոլքերը կիրակի օրը հայտարարել է. «Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պատրաստվածությունը չունեն»:
ԱՄՆ-ն այն պայմաններում է հակառակում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը, երբ կազմակերպությունն Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ առաջին քայլն արդեն արել է:
Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի կարգավիճակը բարձրացրեց «Դիմորդ երկրի» մակարդակի, ինչն այդ ռազմական դաշինքին անդամակցության համար պաշտոնական գործընթացում առաջ քայլն է համարվում:
Պիտակ