Հանրապետական սենատորը զգուշացրել է Թրամփի հայտարարած «առևտրային պատերազմի» հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i86569-Հանրապետական_սենատորը_զգուշացրել_է_Թրամփի_հայտարարած_առևտրային_պատերազմի_հետևանքների_կապակցությամբ
ԱՄՆ հանրապետական սենատորը օրինագծի նախագիծ է ներկայացրել պողպատի ու ալյումինի այդ երկիր ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հրամանագիրը անվավեր ճանաչելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2018 14:05 Asia/Tehran
  • Հանրապետական սենատորը զգուշացրել է Թրամփի հայտարարած «առևտրային պատերազմի» հետևանքների կապակցությամբ

ԱՄՆ հանրապետական սենատորը օրինագծի նախագիծ է ներկայացրել պողպատի ու ալյումինի այդ երկիր ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հրամանագիրը անվավեր ճանաչելու համար:

«Սին հուա» լրատվական  գործակալության հաղորդման համաձայն՝ Ջեկ Ֆելիկը զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը կարող է հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը:

Հարնապետական սենատորն ասել է.«Մաքսատուրքեր սահմանելը կհանգեցնի աշխատատեղերի կորստին և ԱՄՆ տնտեսական աճի նվազմանը»:

Նշելով, որ եթե ԱՄՆ-ն ներքաշվի առևտրային պատերազմի մեջ, կարող է կորցնել իր բոլոր ձեռքբերումները, Ֆլիկը Ներկայացուցիչների պալատի անդամներին կոչ է արել օգտվել իրենց օրինական լիազորություններից և անվավեր ճանաչել Թրամփի հրամանագիրը: 

Թրամփը սույն թվականի մարտի 8-ին հրամանագիր է ստորագրել պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքների սահմանման մասին։ Պողպատի ներմուծման համար այն կկազմի 25 տոկոս, ալյումինի համար՝ 10 տոկոս: