Մոսկվայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամներին տեղափոխող ցանց է վնասազերծվել
Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամներին Ռուսաստանից Իրաք ու Սիրիա փոխադրող ցանց է ոչնչացվել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարել է. «Այս ցանցը Կենտրոնական Ասիայի անօրինական միգրանտներին Ռուսաստանից Իրաք ու Սիրիա էր տեղափոխում»:
Մոսկվայում ու դրա մերձակայքում իրականացված գործողության ընթացքում հայտնաբերվել են ԻԼԻՊ-ի նադամներին ու անօրինական միգրանտներին պատկանող փաստաթղթերի կեղծման երեք կենտրոններ և բերման են ենթարկվել 60 օտարերկրյա քաղաքացիներ:
Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների մի մասն այս ահաբեկչական խմբին են միացել Ռուսաստանի հարավային հանրապետություններից և կամ այդ երկրի հետ սերտ կապեր ունեցող Կենտրոնական Ասիայի երկրներից: Նրանց վերադարձը Ռուսաստան կամ իրենց երկրներ, սպառնում է Դաշնության անվտանգությանը: