ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցով խորհրդակցում է եվրոպացի պաշտոնատարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i86749-ԱՄՆ_ն_ՀԳՀԾ_ի_հարցով_խորհրդակցում_է_եվրոպացի_պաշտոնատարների_հետ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջուկային համաձայնության կապակցությամբ եվրոպացի պաշտոնատարների հետ Վաշինգտոնի խորհրդակցության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 16, 2018 10:50 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցով խորհրդակցում է եվրոպացի պաշտոնատարների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջուկային համաձայնության կապակցությամբ եվրոպացի պաշտոնատարների հետ Վաշինգտոնի խորհրդակցության մասին:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով եվրոպացիների հետ այդ երկրի պետքարտուղարության քաղաքականությունների մշակման ավագ խորհրդական Բրայան Հուքի հանդիպումներին, ասաց. «Այս հանդիպումները տեղի են ունեցել Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջուկային համաձայնության շուրջ բանակցությունների շրջանակում»:

Իրանի և Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև միջուկային համաձայնությունը գործադրման հանձնվեց 2016 թվականի հունվարին, սակայն ԱՄՆ վարչակազմը փորձում է չեղարկել այն:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է նաև  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, ասել է. «Այս հանդիպման համար որևէ թվական չի հստակեցվել»: