ՀԳՀԾ-ի հանձնաժողովի համատեղ նիստում ԱՄՆ-ի մեկուսացումը
https://parstoday.ir/hy/news/world-i86779-ՀԳՀԾ_ի_հանձնաժողովի_համատեղ_նիստում_ԱՄՆ_ի_մեկուսացումը
Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Թուիթերում գրել է.«Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի հանձնաժողովի համատեղ նիստում, բոլոր հինգ անդամ պետությունների միասնության դիմաց ԱՄՆ-ն աննախադեպ մեկուսացվեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2018 14:36 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հանձնաժողովի  համատեղ նիստում ԱՄՆ-ի մեկուսացումը

Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Թուիթերում գրել է.«Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի հանձնաժողովի համատեղ նիստում, բոլոր հինգ անդամ պետությունների միասնության դիմաց ԱՄՆ-ն աննախադեպ մեկուսացվեց»:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ հանդիպումը տեղի ունեցավ այսօր `ուրբաթ, Իրանի արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ Սայեդ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ և 5 + 1 խմբի պատվիրակությնների և Եվրամիության ներկայացուցչի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտի ներկայությամբ:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ի 10 զեկույցների համաձայն, ԻԻՀ-ն լիարժեքորեն կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Նա միջազգային այս համաձայնության բոլոր կողմերից պահանջել է լիարժեքորեն կատարել իրենց պարտավորությունները:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հակազդելով ՀԳՀԾ-ի կետերը փոփոխելու համար ԱՄՆ-ի ջանքերին, ընդգծել է. «Այս միջազգային համաձայնությունը որևէ դեպքում կրկին բանակցության ու վիճարկման ենթարկվելու հնարավորություն չունի»: