Գերմանիայում հակաթուրքական ցույցեր են անցկացվել
Գերմանիայի Հանոֆեր քաղաքում ցուցարարները բողոքել են Սիրիայում Աֆրինում Թուրքիայի բանակի օպերացիայի դեմ: Ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով:
Գերմանիայի լրատու գործակալությունը հաղորդել է, որ Հանոֆերում Թուրքիայի կառավարության դեմ քրդերի ցույցերին մասնակցել էին 11 հազար հոգի՝ բողոքելով գերմանական ընկերությունների կողմից Թուրքիայի կառավարությանը զենքի վաճառքի դեմ:
Ըստ աղբյուրի, ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալվել են երեք հոգի: Նման ցույցեր են տեղի ունեցել Գերմանիայի Քյոլն և Վուպերտալ քաղաքներում:
2018 թվականի հունվարի 20-ից սկսած, Թուրքիայի բանակը Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրինի քրդաբնակ շրջանում իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Անկարան հայտարարել է, որ օպերացիան ուղղված է ահաբեկիչների դեմ, սակայն Դամասկոսի կառավարությունն այդ քայլը համարում է հարձակում և դատապարտում է այդ գործողությունը: