ԱՄՆ-ի Սենատի անդամը ՀԳՀԾ-ի վերաբերյալ կանխատեսում է տարել
https://parstoday.ir/hy/news/world-i86945-ԱՄՆ_ի_Սենատի_անդամը_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_կանխատեսում_է_տարել
«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քուրքերը կիրակի օրն ասել է. «Եթե ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպացիների հետ համաձայնության չգա, նախագահ Դոնալդ Թրամփը մայիս ամսին կհեռանա այդ համաձայնությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 03:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Սենատի անդամը ՀԳՀԾ-ի վերաբերյալ կանխատեսում է տարել

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քուրքերը կիրակի օրն ասել է. «Եթե ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպացիների հետ համաձայնության չգա, նախագահ Դոնալդ Թրամփը մայիս ամսին կհեռանա այդ համաձայնությունից»:

«Մայիս ամսին քննարկման կդրվի Իրանի հետ միջուկային համաձայնությունը և այսօրվա տվյալներով չի թվում որ այդ համաձայնության շրջանակում շրջափակումների առկախման ժամկետը երկարացվելու է»,-հավելել է Քուրքերը:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի պաշտոնյան ընդգծել է, որ իր պատկերացմամբ մայիսի 12-ին, երբ լրանում է Իրանի միջուկային շրջափակումների առկախման ժամկետը, Թրամփը կհրաժարվի այն երկարացնելուց ու կհեռանա ՀԳՀԾ-ից:

Իրանը  ՀԳՀԾ-ի մյուս կողմերին, այդ թվում եվրոպացիներին մշտապես հիշեցրել է, որ ՀԳՀԾ-ի մեջ փոփոխություն մտցնելու ու նաև Թրամփի պահանջների դիմաց հանձնվելու ուղղությամբ ցանկացած ջանք դատապարտված է լինելու պարտության: