Եվրոպան դժգոհ է Պուտինի հաղթանկից
https://parstoday.ir/hy/news/world-i87068-Եվրոպան_դժգոհ_է_Պուտինի_հաղթանկից
Արձագանքելով ՌԴ-ի նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակին, ԵՄ-ը հայտարարել է. «Այս ընտրությունները անցկացվել են խստորեն վերահսկվող միջավայրում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 20, 2018 17:30 Asia/Tehran
  • Եվրոպան դժգոհ է Պուտինի հաղթանկից

Արձագանքելով ՌԴ-ի նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակին, ԵՄ-ը հայտարարել է. «Այս ընտրությունները անցկացվել են խստորեն վերահսկվող միջավայրում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ԵՄ-ը հայտարարել է. «Մարտի 18-ին ՌԴ-ի նախագահական ընտրությունները, ինչի արդյունքում չորրորդ անգամ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը, անցկացվել են քաղաքական ու դատական առումով բարձր վերահսկողության միջավայրում»:

Հաղորդագրության մեջ ասված է. «ՌԴ-ի նախագահական ընտրություններում առկա էր որոշ սահմանափակումներ, ինչի հետևանքով իրական մրցակցության ու քաղաքական համագործակցության միջավայրը սահմանափակ է եղել»:

ԵՄ-ի հաղորդագրության մեջ ասված է. «ԶԼՄ-ներում Պուտինի մասին առանց քննադատությունների ծավալուն լուսաբանումները հանգեցրել են մրցակցային անհավասար դաշտի ձևավորմանը»:

ԵՄ-ը ՌԴ-ի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ դրանք հակասում են ԵԱՀԿ-ում Մոսկվանի ստանձնած պարտավորություններին: