Եվրոպան դժգոհ է Պուտինի հաղթանկից
Արձագանքելով ՌԴ-ի նախագահական ընտրություններում Պուտինի հաղթանակին, ԵՄ-ը հայտարարել է. «Այս ընտրությունները անցկացվել են խստորեն վերահսկվող միջավայրում»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ ԵՄ-ը հայտարարել է. «Մարտի 18-ին ՌԴ-ի նախագահական ընտրությունները, ինչի արդյունքում չորրորդ անգամ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը, անցկացվել են քաղաքական ու դատական առումով բարձր վերահսկողության միջավայրում»:
Հաղորդագրության մեջ ասված է. «ՌԴ-ի նախագահական ընտրություններում առկա էր որոշ սահմանափակումներ, ինչի հետևանքով իրական մրցակցության ու քաղաքական համագործակցության միջավայրը սահմանափակ է եղել»:
ԵՄ-ի հաղորդագրության մեջ ասված է. «ԶԼՄ-ներում Պուտինի մասին առանց քննադատությունների ծավալուն լուսաբանումները հանգեցրել են մրցակցային անհավասար դաշտի ձևավորմանը»:
ԵՄ-ը ՌԴ-ի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ դրանք հակասում են ԵԱՀԿ-ում Մոսկվանի ստանձնած պարտավորություններին: