Մաքքեյնը քննադատել Է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i87114-Մաքքեյնը_քննադատել_Է_Թրամփին_Պուտինին_շնորհավորելու_համար
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերջին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2018 11:54 Asia/Tehran
  • Մաքքեյնը քննադատել Է Թրամփին Պուտինին շնորհավորելու համար

ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերջին ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելու համար:

«Հիլ» ցանցի հաղորդման համաձայն՝  Հանրապետական սենատոր  Ջոն Մաքքեյնն ասել է.-«Թրամփն այդ քայլով վիրավորեց այդ երկրի քաղաքացիներին»: 

Մաքքեյնի խոսքով՝ այդ հեռախոսազանգը «վիրավորել է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որը զրկված էր ազատ կամաարտահայտման իրավունքից, ազատ ընտրությունից և իր երկրի ապագան որոշելու հնարավորությունից»:

Մաքքեյնը իր հայտարարության մեջ Պուտինին դիկտատոր է անվանել, և ասել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կեղծ են ևհակասում են համաշխարհային չափանիշներին:

Պուտինը կիրակի օրը կայացած ընտրություններում հաղթելով,  չորրորդ անգամ ընտրվեց ՌԴ նախագահ: Նրան իրենց ձայնն էին տվել ընտրողների 76 /6 տոկոսը:

Մարտի 20-ին Թրամփի և Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: