Ռուսաստանը զգուշացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հավանականության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i87164-Ռուսաստանը_զգուշացրել_է_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հրթիռային_հարձակման_հավանականության_մասին
Ռուսաստանի Դումայի պաշտպանական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի իշխանության կործանման նպատակով այդ երկրի կենսական կառույցների դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումների վտանգը չի վերացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2018 03:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հավանականության մասին

Ռուսաստանի Դումայի պաշտպանական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի իշխանության կործանման նպատակով այդ երկրի կենսական կառույցների դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումների վտանգը չի վերացել:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, Ռուսաստանի Դումայի պաշտպանական կոմիտեի նախագահ Վլադիմիր Շանովն ասել է. «Չնայած Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, Սիրիայի կենսական կառույցների ու պետական շենքերի դեմ ԱՄՆ-ի հրթիռային վտանգը դեռ առկա է»:

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ Սերգեյ Ռոդսկոյն ասել է. «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Քրուզ տեսակի հրթիռներով զինված ռազմանավեր ու զինատեխնիկա է գործուղել Պարսից Ծոց, Միջերկրական ծով ու Կարմիր ծով»:

ԱՄՆ-ն անցած տարի Իդլիբի «Խան Շեյխուն»-ի տարածքում քիմիական հարձակումների պատրվակով Միջերկրական ծովից տասնյակ հեռահար հրթիռներ արձակեց Սիրիայի «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազայի ուղղությամբ: