Արժութային փոփոխություններ Վենեսուելայում
Մարտ 23, 2018 08:31 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահը, սղաճը և Կարակասի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները դիմագրավելու նպատակով, օրակարգում է դրել այլընտրանքային արժույթ ստեղծելու ծրագիրը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը դեմ գնալով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, երկրի արժույթից կրճատել է երեք զրոներ:
«Վենեսուելայի Կենտրոնական բանկը հուլիսի 4-ից շրջանառության մեջ է դնելու նոր թղթադրամներ, որից երեք զրոներ կրճատվելու են».ասել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը քննադատել է ազգային արժույթ պետրոյով գործարքներն արգելելու ԱՄՆ նախագահի հրամանը, նշելով.«Երկրի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները չեն դադարեցնելու պետրոյով գործարքների կնքումը»:
Տասը տարի առաջ ևս Վենեսուելայի ազգային արժույթից կրճատվել էին վեց զրոներ:
Պիտակ